Ռուսաստանցի խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախում հիվանդների համար. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիներին, որոնք բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծի մոտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով`ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության:

Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին և կամավոր արյուն հանձնել: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորակազմ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից`Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնում:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա