Ռուսաստանում միգրանտների համար կսկսեն ադապտացիոն կենտրոններ ստեղծել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել Է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել Է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք նման կենտրոնների ստեղծման համար: «Եթե թույլ տաք, ապա մենք գործընկերների հետ կսկսեինք այդ աշխատանքը, կարող Է պատահել, մի քանի պիլոտային տարածաշրջաններում»,-ասել Է Բարինովը:

Նրա խոսքով՝ այդպիսի կենտրոններում մարդիկ կկարողանան իմանալ Ռուսաստանի ավանդույթների, սովորույթների, մշակույթի մասին, ստանալ իրավական եւ հոգեբանական աջակցություն: «Եկեք: Մարդիկ պետք Է հասկանան. եթե նրանք ժամանում են Ռուսաստան, պետք Է հարգեն մեր սովորույթները, մեր ավանդույթները, իմանան եւ պահպանեն ռուսական օրենքները»,-պատասխանել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին