Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին

Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել՝ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։

Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում է ճիշտ և համաչափ. «Այն, ինչ կատարվում է այսօր, մեղմ ասած՝ տհաճ է։ Մեր խնդիրն Ուկրաինան ոչնչացնելը չէ»,- ընդգծել է Պուտինը։

Արևմուտքի հետ բանակցությունների մասին Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, կմասնակցի G20-ի գագաթնաժողովին: Թե ինչ ձևաչափով, դեռ հստակեցված չէ։

«G20-ի մասնակիցներից որևէ մեկի հետ ուղիղ բանակցությունների մասին դեռևս խոսք չկա։ Իսկ Ջո Բայդենի հետ քննարկումների անհրաժեշտությունը, անկեղծ ասած, չեմ տեսնում»,- հավելել է ՌԴ նախագահը։

Related posts

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին․ ՊՆ

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ