Ռուսաստանում «հարուստների հարկից» մուտքերն աճել են 38%-ով

Ռուսաստանում բարձր եկամուտ ունեցողների հարկից ստացվող մուտքերը 2026 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճել են 38%-ով։

Երեք ամսվա ընթացքում բյուջե է մուտքագրվել 52,4 միլիարդ ռուբլի եկամտային հարկ՝ կիրառվող պրոգրեսիվ սանդղակով (13%-ից մինչև 22%)։

Այս գումարի գրեթե կեսը՝ 28,2 միլիարդ ռուբլին, ապահովել է Մոսկվան։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ նույնիսկ նման աճը դժվար թե էապես ազդի բյուջեի դեֆիցիտի կրճատման վրա։ Նրանց տվյալներով՝ ապրիլի վերջի դրությամբ դեֆիցիտը հասել է 5,8 տրիլիոն ռուբլու, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունի տարեկան կանխատեսումը։

Փորձագետների կարծիքով՝ բյուջեի ճնշումը շարունակում է մեծանալ պետական ծախսերի բարձր մակարդակի և տնտեսական աճի դանդաղման ֆոնին։

Related posts

2025-ի բյուջե կատարողականը՝ ԱԺ լիագումար նիստում | ՈՒՂԻՂ

Մահաբեր խողովակը էլի կյանքեր է խլել ․Ի՞նչ են պատմում Երրորդ մասի բնակիչները

Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ