Ռուսաստանում հայտնաբերվել է մոտ 60 նախկինում անհայտ վիրուսp

ՌԴ վիրուսաբանության պետական կենտրոնը՝ «Վեկտոր»-ըհայտնաբերել է շուրջ 60 նախկինում ոչ հայտնի վիրուս՝ երկրի տարբեր տարածաշրջաններից հավաքված նմուշների ուսումնասիրության արդյունքում։ Այս մասին հայտնել է կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ագաֆոնովը Նովոսիբիրսկում անցկացված «Ոսկե հովիտ» ֆորումի ժամանակ։

Հայտնագործությունները կատարվել են «Ռուսաստանի վիրոմ» նախագծի շրջանակում։

«Արդեն ավելի քան 50 տարածաշրջաններ մեզ են ուղարկել իրենց նմուշները։ Մենք հայտնաբերել ենք ավելի քան 60 նոր վիրուս, ուսումնասիրել դրանց գենետիկական կառուցվածքը, մի քանիսը՝ նաև կենսաբանական հատկությունները», — նշել է Ագաֆոնովը։

Նրա խոսքով՝ հետագայում գիտնականները ցանկանում են հասկանալ, թե որքան արագ կարող են փոխվել այս վիրուսները, ինչ հետևանքներ կարող են ունենալ, և արդյոք դրանցից մեկը կարող է վերածվել վտանգավոր համաճարակային շտամի։

Ագաֆոնովն ընդգծել է, որ հիմնական նպատակը վիրուսային սպառնալիքները նախօրոք կանխատեսելն է և նոր հիվանդություններից պաշտպանության արդյունավետ միջոցներ մշակելը։

Նա հավելել է, որ հետազոտողները նաև նախատեսում են նվազեցնել լաբորատոր ստուգումների քանակը՝ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների օգնությամբ՝ նոր դեղամիջոցների և պատվաստանյութերի կառուցվածքը կանխատեսելու նպատակով։

Նախկինում Ռոսպոտրեբնադզորը հերքել էր լուրերը նոր վտանգավոր վիրուսի իբր հայտնվելու մասին՝ նշելով, որ խոսքը գնում է սովորական շնչառական սինցիտիալ վիրուսի մասին, որը բժիշկներին հայտնի է և համարվում է սեզոնային շնչառական հիվանդություն։

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է