Ռուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումները

Մարտի 1-12-ը Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 181 հազար բողոք բջջային կապի և ինտերնետի խափանումների վերաբերյալ: Ամենաշատ դիմումները ստացվել են Մոսկվայից, Մոսկվայի մարզից և Սանկտ Պետերբուրգից:

Լրատվամիջոցները նշում են, որ ՌԴ մայրաքաղաքում սահմանափակումները մտցվում են մաս-մաս, հիմնականում՝ կենտրոնական շրջաններում: Սահմանափակումների ֆոնին աճում է մուտքի այլընտրանքային ալիքների ծանրաբեռնվածությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ կապի սահմանափակումները կարող են պահպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի անվտանգության ապահովման համար: Մարտի 2-ից ՌԴ-ում գործում է օրենք, որը օպերատորներին թույլ է տալիս իրավապահ մարմինների պահանջով սահմանափակել կապը՝ առանց բաժանորդների հանդեպ պատասխանատվության:

Related posts

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում