Ռուսաստանում բջջային կապը կանջատեն ԱԴԾ-ի պահանջով. Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը բջջային օպերատորներին պարտավորեցնում է Անվտանգության դաշնային ծառայության պահանջով անջատել հեռախոսակապը:

Օրենքի նպատակն է «պաշտպանել քաղաքացիներին և պետությանը անվտանգության սպառնալիքներից»՝ նշված Է փաստաթղթում: Նման սպառնալիքների առաջացման դեպքերը կնշվեն նախագահի նորմատիվ ակտերում։

Օրենքը մշակել է թվայնացման նախարարությունը։ Պետդուման այն ընդունել է փետրվարի 17-ին, Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին փետրվարի 18-ին։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից տասն օր հետո։

Related posts

Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ

Մենք ուզում ենք մեր անկախությունը ուժեղացնել, ամրապնդել և զարգացնել. վարչապետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը