Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 288 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Մոսկվայի և այլ մարզեր, Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները: ԱԹՍ-ներ են խոցվել մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ:

Կուբանում, Կրասնոդարի երկրամասում կան վիրավորներ, Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Բաշկորտոստանում «Գազպրոմին» պատկանող ենթակառուցվածքներ են թիրախավորվել: Սևաստոպոլի մի մասը մնացել է առանց էլեկտրականության:

Ռուսաստանի զինված ուժերն էլ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Կիևի և Օդեսայի մարզերին: Ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության՝ Կիևում ոչնչացվել են ռազմարդյունաբերական օբյեկտներ: Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքներ են թիրախավորվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ տուժել են նաև քաղաքացիական օբյեկտներ, կան վիրավորներ:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին