Ռուսաստանն ու Հայաստանը կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները

Aysor.am:«Ռուսաստանի փոստը» և «Հայփոստ» ՓԲԸ-ն 2020-ի հոկտեմբերի 1-ից մի քանի անգամ կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները, հայտնել է Ռուսաստանի փոստային օպերատորը:

Համաձայնագիրը ստորագրվել է Նիժնի Նովգորոդում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ:

2020 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունների համար ստեղծվելու է «Երկու մայրաքաղաքների սակագին»: Երևանից Մոսկվա և Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ուղարկելու գինը կնվազի գրեթե երեք անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 420 ռուբլի (2950 դրամ) 1200 ռուբլու փոխարեն: Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը կարժենա 180 ռուբլի (1250 դրամ):

Հայաստանի այլ մարզերից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղարկելու արժեքը կնվազի մեկուկես անգամ. 1 կգ-ի համար կկազմի 860 ռուբլի (6000 դրամ) և յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար 215 ռուբլի (1500 դրամ):

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան