Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վոլգոգրադի, Լիպեցկի, Նովգորոդի, Ռոստովի և այլ մարզեր, նաև Ղրիմը:

Մոսկվայի մարզի արդյունաբերական գոտիներից մեկում հրդեհներ են բռնկվել, կան զոհեր և վիրավորներ: Լենինգրադի և Տվերի մարզերում կրկին Wildberries ընկերության օբյեկտներ են հարձակման ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Զոհեր կան Բելգորոդի շրջանում:

Ռուսական զորքերն էլ հարվածել են Նիկոլաևին և Սումիին։ Վնասվել են բնակելի շենքեր: Հայտնի է զոհերի և վիրավորների մասին։ Ավերածություններ կան Օդեսայի մարզում:

Ռուս-ուկրաինական զարգացումները մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա հերթական անգամ հայտարարել է, որ բանակցություններն ընդհատվել են Կիևի մեղքով:

«Մոսկվան պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկները, այդ թվում՝ շփումների ձևաչափի վերաբերյալ»,- ընդգծել է Գալուզինը: Սակայն, փոխնախարարի խոսքով, դեռ որևէ արժեքավոր առաջարկ չեն ստացել Արևմուտքից: Ռուս պաշտոնյան նաև շեշտել է՝ տնտեսական ճնշումները չեն ազդի Ռուսաստանի վճռականության վրա:

Related posts

Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%