Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն առայժմ անհնար է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն անհնար է, քանի դեռ ուկրաինական որոշ տարածքներ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Բլինքենը Մոսկվային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել: Բայց հիմա այն գործնականում կվավերացնի ուկրաինական շրջանների բռնագրավումը: Այս դեպքում արդար և տևական խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- պարզաբանել է պետքարտուղարը:

Երեկ ՌԴ ԱԳ նախարարը, Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման շրջանակում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում բանակցություններից, սակայն դրանք հնարավոր են, միայն եթե հաշվի առնվեն ռուսական կողմի շահերը:

«Կիևից, Վաշինգտոնից, Բրյուսելից հայտարարություններ են հնչում, որ ռազմական գործողությունները չպետք է դադարեցվեն: Միևնույն ժամանակ մեզնից պահանջում են դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա  ոչ բարեխիղճ խաղ է»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի