Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են 3 + 3 ձևաչափի ստեղծման հնարավորությունը. Զախարովա

Մոսկվան երկխոսության մեջ է տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի ու սահմանների փոփոխության միտումների վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարի հայտարարության հետ կապված հարցին:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. մեզ համար Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովման խնդիրը գերակա է: Մեր երկիրը վարում է համապատասխան համալիր քաղաքականություն, այդ թվում՝ երկխոսության մեջ լինելով տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ»,- նշել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկած՝ «3 + 3 հարթակի» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ստեղծման հնարավորությունը:

Զախարովան նշել է, որ այդ հարցում Իրանը դրական է տրամադրված:

Related posts

«Մեր մտահոգությունն ենք արտահայտում և դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն՝ ընդդեմ Իրանի». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Պրահայում կմասնակցի GLOBSEC-2025 ֆորումին

Սահմանազատման վերաբերյալ տարածվող տեղեկությունները կեղծ են. ԱԽ գրասենյակը հերքում է