Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին

Ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է առաջին անգամ: Այս մասին նշված է շաբաթ հրապարակված Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տելեկագրում:

«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտարկման 23 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք», – ասվում է տեղեկագրում:

Շաբաթ ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ղարաբաղի հարավում դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին՝ Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ