Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

«Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը որոշել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողությունների անցկացում կազմակերպել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- նշել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում։

Նշվում է, որ դրա նպատակն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը և կանխել «ահաբեկչությունները Ուկրաինայի կողմից, որը փորձել է ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի Դաշնության շրջաններում»։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք