Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին շենքում եղել է 26 մարդ, 20-ը զոհվել է՝ հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Մյուս տուժածներին հոսպիտալացրել են: Իրավապահների տվյալով՝ ծերանոցը գրանցված չի եղել համապատասխան ռեեստրում:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրդեհի պատճառը վառարանի ոչ պատշաճ շահագործումն է:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ