Ռուսաստանից Վրաստան՝ գինեգործության հետքերով

Ռուս-ուկրաինական պատերազմը Ալեսյա Բերենդեյեւային ու ամուսնուն բերել է Վրաստանի Բորժոմիի շրջանի Չիտախեւի գյուղ, այստեղ են մի քանի օր, բայց արդեն հասցրել են գտնել իրենց սիրելի զբաղմունքը, որի մասին երկար են երազել: Ինքն ու ամուսինը մասնագիտությամբ գիդ են, աշխատել են ոլորտում երկար ժամանակ, ու հենց դա էլ նպաստել է ուսումնասիրել Վրաստանն ու գտնել հոգեհարազատ անկյուն: Ալեսյայի խոսքով՝ հարեւանները գալիս, համտեսում ու խորհուրդ տալիս, որոնք ի վերջո ընդունվում են, Ալեսյան կատակում է՝ տպավորություն է, թե Վրաստանում ամեն երկրորդը գրպանում գինու բաղադրություն ու գործարան ունի: Իրենք այստեղ երկու տեսակ գինի են արտադրում՝ սպիտակ եւ կարմիր:

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել