Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանի տարածքով. Ցիվիլև

Մոսկվան և Թեհրանը համաձայնության են եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Իրան գազատարի կառուցման շուրջ՝ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումից հետո հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարը:
Սերգեյ Ցիվիլևի խոսքով՝ այժմ մատակարարումների գնի հետ կապված բանակցություններ են տարվում: Նա տեղեկացրել է, որ երկրների միջև քննարկում են նաև գազի արդյունահանման համատեղ նախագծեր:
Երեկ Ռուսաստանի և Իրանի նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ներառում է գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը, տեխնոլոգիաները և այլն:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից