Ռուսաստանին զրկել են Եվրախորհրդում ունեցած իրավունքներից

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն այսօր սկսել էր կազմակերպությանը Ռուսաստանի իրավունքների կասեցման ընթացակարգը։ Այդ մասին Twitter-ում գրել էր Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն նույն օրը որոշել է Ռուսաստանի Դաշնությանը բացառել կազմակերպությունից՝ հայտնել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը։

Ավելի ուշ տարածված Նախարարների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դադարեցվում են ՌԴ իրավունքները Նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում, սակայն Ռուսաստանը շարունակում է համարվել դրա անդամներից և կոնվենցիաների կողմերից մեկը: Փաստաթուղթը նաև շեշտում է, որ Մոսկվայի իրավունքների կասեցումը ժամանակավոր միջոց է, և նրա հետ կապի խողովակները պահպանվում են:

ԵՄ երկրներն էլ պայմանավորվել են պատժամիջոցների ցանկում ներառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Կսառեցվեն նրանց բանկային հաշիվները, սակայն արգելք չի մտցվի նրանց ուղևորությունների վրա՝ ասել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա