Ռուսաստանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաջողված միջնորդությունից հետո Արևմուտքը տագնապեց. ՌԴ արտգործնախարար

Ուկրաինական ռեժիմն Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանին անդադար նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության համար նոր առիթներ որոնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ուկրաինական ռեժիմը նրանց միայն մեկ բանի համար է անհրաժեշտ՝ Ռուսաստանին անդադար նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության համար նոր պատճառներ որոնելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել մեր շուրջն ամեն ինչ՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան, այժմ էլ՝ Անդրկովկասը: Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողված առաքելությունից հետո նրանք հանկարծ տագնապեցին: Այդ ինչպե՞ս, առանց իրենց: Այժմ էլ փորձում են թափանցել տարածաշրջան ու ակտիվություն ցուցաբերել»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն՝ ինչպես խոսել իրավահավասարության պայմաններում: Լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ մեկ այլ երկիր»:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը