Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել անօդաչուները

Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք մշակել և գործնականում մասսայական արտադրում ենք լազերային համակարգեր, որոնք ունեն կարգի ավելի մեծ հզորություն, որոնք արդեն թույլ են տալիս տարբեր միջոցների ջերմային ոչնչացում»,- ասել է փոխվարչապետը։

Պաշտոնյան նաև հայտարարել է «Պերեսվետ» մարտական լազերային համակարգի սերիական մատակարարումների մեկնարկի մասին, որի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է 2018թ.: Այն ի վիճակի է շարքից հանել մինչև մեկուկես հազար կիլոմետր բարձրության վրա ուղեծրում գտնվող արբանյակները։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին