Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» է անվանել մտավախությունները, որ Ռուսաստանը, իբր, պատրաստվում է պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ՝ գրում է Interfax-ը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են 811 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 72 մլրդ դոլար։ «Եվ մենք, ինչ է, նկատի ունենալով այս հարաբերակցությունը, պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի դեմ։ Դե, դա պարզապես զառանցանք է»,- ասել Է Պուտինը՝ «անհեթեթություն» անվանելով արևմտյան երկրներին ուղղված ռուսական սպառնալիքի մասին խոսակցությունները։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպական պետությունների նկատմամբ: Միաժամանակ նա հասկացրել է, որ եթե Ուկրաինա տեղափոխված ամերիկյան F-16 կործանիչները պատերազմին մասնակցելու համար օդ բարձրանան երրորդ երկրների օդանավակայաններից, ապա այդ օդանավակայանները ռուս զինվորականների համար օրինական թիրախ կդառնան։ Պուտինը հիշեցրել է, որ F-16-ները կարող են միջուկային զենք կրել ինքնաթիռում, ինչը չեն կարող հաշվի չառնել։

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ