Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական բանակն օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակումն է իրականացրել: Կիևի մարզի և մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են բալիստիկ հրթիռների արձակման ու հարվածների հետևանքների մասին: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ Կիևում հարձակումը հրդեհներ է առաջացրել, վնասվել են ոչ բնակելի շենքեր: Կիևի շրջանում ռուսական հարձակումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 22-ը վիրավորվել են:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում հայտնել են, որ գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել նաև Օդեսայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Նիկոլաևի մարզերին։

Օգոստոսի 5-ի առավոտյան տարածված հայտարարության մեջ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ հրթիռային հարվածներն ու հեռահար անօդաչու թռչող սարքերի հարձակումներով վնասել են «Կիևի և Կիևի մարզի տրանսպորտային, լոգիստիկ և բաշխման կենտրոնները, որոնք զբաղվում են տարբեր զենքերի ու ռազմական բեռների պահեստավորմամբ և մատակարարմամբ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ ու բաշխմամբ»։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «հարվածներ են հասցվել Օդեսայից հարավ գտնվող երեք բեռնատար նավի, որոնք զենք և ռազմական տեխնիկա էին մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին»։

Ուկրաինան ավելի ու ավելի դժվարությամբ է հետ մղում հրթիռային հարձակումները։ Ռուսաստանի հարվածներից հետո ուկրաինական զինված ուժերը հայտնել են, որ 115 անօդաչու թռչող սարքերից խոցել են 98-ը, սակայն 24 բալիստիկ հրթիռը չի հաջողվել ոչնչացնել:

Related posts

Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն