Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին. Միշուստին

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում ապահովել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ նոր տրանսպորտային երթուղիների, ենթակառուցվածքի ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին