Ռուսաստանը Հայաստանից որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել հարաբերությունները խզելու մտադրության մասին. Օվերչուկ

Մոսկվան Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել այն մասին, որ կցանկանար խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է Օվերչուկը Известия-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում» և «ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին»։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ