Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից և շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Նա նշել է՝ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ երկկողմ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Գալուզինի խոսքով՝ Հայաստանը, իբր, անհիմն է քննադատում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Նրա համոզմամբ՝ դա Արևմուտքի հակառուսական քաղաքականության հետևանքն է: «Արևմուտքն ուզում է դուրս մղել Մոսկվային Հարավային Կովկասից, իսկ դա անիրատեսական է»,- համոզմունք է հայտնել դիվանագետը:

«Ռուսական կողմը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից, որպես շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին, թե՛ երկկողմ պայմանագրերին համապատասխան»,- ընդգծել է Գալուզինը: Նա հավելել է՝ Մոսկվան պատրաստ է շարունակել Երևանի հետ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:

Գալուզինը նշել է, թե ակնկալում են, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ «Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել»,- ասել է փոխարտգործնախարարը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ Երևանում Մոսկվայի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո վերադարձել է Հայաստան: «Խորհրդակցության համար դեսպանին կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը հաճախ է տեղի ունենում»,- նշել է Գալուզինը:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու