Ռուսաստանը իր զորքերի մի մասը տեղափոխում է Բելառուս. Ուկրաինայի Գլխավոր շտաբ

Ռուսաստանը շարունակում է իր զորքերը տեղափոխել Բելառուսի տարածք՝ ռոտացիայի և համալրման նպատակով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը, փոխանցում է Украинская правда-ն:

«Ռուսական ստորաբաժանումների տեղաշարժը Բելառուսի Հանրապետության տարածք շարունակվում է, այդ միջոցառումներն իրականացվում են զգալի կորուստներ կրած ստորաբաժանումների, սննդամթերքի, վառելիքի և զինամթերքի համալրման նպատակով»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր շտաբից նշում են, որ Պոլիսիայում ռուսական զինված ուժերը, հրետանու և ավիացիոն կրակի քողի տակ, շարունակում է համախմբվել՝ ձեռք բերված տարածքներում:

Սեվերսկու ուղղությամբ հակառակորդը շարունակում է Սլավուտիչի շրջափակումը և չի դադարեցնում Չերնիգովին վերահսկողության տակ վերցնելու փորձերը։

Լուկյանովկայի և Ռուդնիցկիի շրջաններում հակառակորդը կորուստներ է կրել և հետ քաշվել։ Սլոբոժանսկու ուղղությամբ հակառակորդը փորձում է վերախմբավորվել Սումիի շրջանում։

Խարկովի մոտ ռուսական ԶՈւ-ն իր ուժերը կենտրոնացրել է ընթացիկ կորուստները լրացնելու վրա։ Սլավյանսկի տարածքում հակառակորդը կատարելագործում է գրավյալ դիրքերի ինժեներական տեխնիկան։

Գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերականգնել են վերահսկողությունը Տրոստյանեց և Գուսարովկա բնակավայրերի նկատմամբ։ 

 

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին