Ռուսաստանը եղել է, կա ու կլինի, և դրա հետ պետք է հաշտվել. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը եղել է, կա ու կլինի, ինչպես Միացյալ Նահանգները, և դրա հետ պետք է հաշտվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները մե՛նք չենք հանգեցրել այժմյան իրավիճակին: Մե՛նք չենք դա արել: Ռուս-ամերիկյան հարաբերություններին վնասող ոչ մի քայլ մենք չենք ձեռնարկել. նման քայլերը բավարար են»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ ոչ թե Ռուսաստանն է պատժամիջոցներ կիրառել, այլ՝ Միացյալ Նահանգներն է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ