Ռուսաստանը դիմել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպություն՝ մեղմելու Ուկրաինայում պատերազմից հետո սահմանված պատժամիջոցները. Reuters

Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման սահմանափակումները լրջորեն ազդում են իր քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության վրա, գրում է Reuters-ը։

2022 թվականի փետրվարից արևմտյան պատժամիջոցները սահմանափակել են Ռուսաստանի հասանելիությունը նոր արտասահմանյան ինքնաթիռներին և առկա ինքնաթիռների բաղադրամասերին։ Աղբյուրների համաձայն՝ ռուսաստանյան ավիաընկերությունները ստիպված են եղել ավելի քան 700 ինքնաթիռի, հիմնականում Airbus-ի, պահեստամասեր գնել բարդ, անուղղակի ճանապարհներով։ Ռուսական ավիացիոն աղբյուրների համաձայն՝ երկրի Boeing և Airbus նավատորմը հնանում է, և ոչ բոլոր մասերն են հասանելի նույնիսկ անուղղակի ճանապարհներով։

Մոսկվան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն  (ICAO) ներկայացրած փաստաթղթերում նաև քննադատել է 37 պետության օդային տարածքի փակումը ռուսական ավիաընկերությունների համար, ինքնաթիռների պիտանելիության հավաստագրերի կասեցումը, ինչպես նաև ավիատեխնիկայի տեխնիկական սպասարկման և ապահովագրության արգելքը:

Մոսկվան ձգտում է վերացնել այդ սահմանափակումները՝ պնդելով, որ դրանք «խախտում են միջազգային կանոնները», և միաժամանակ փորձում է տեղ ստանալ ICAO-ի ղեկավար խորհրդում, որը բաղկացած է 36 պետությունից, գրում է լրատավականը:

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները