Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան բաց Է ԱՄՆ-ի հետ անկեղծ եւ փոխհարգալից երկխոսության համար, կապուղիները պահպանվում են նույնիսկ ներկայիս պայմաններում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելյովը:
Նա հիշեցրել Է, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը մեծապես դարձել Է այն բանի հետեւանք, որ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մերժել են մեր մտահոգությունները, անվտանգության իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ տրամադրելու պահանջները»: Այսօր, հավելել Է դիվանագետը, ԱՄՆ-ի վարչակազմի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ երկխոսություն գոյություն չունի: «Մեր կողմից կարող եմ ընդգծել, որ մենք բաց ենք անկեղծ եւ փոխհարգալից երկխոսության համար այն աստիճան, ինչ աստիճան որ դրան պատրաստ Է ԱՄՆ-ը»,-հայտարարել Է Կոշելյովը՝ հանդես գալով ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի կողմից կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում, որն անցկացվել Է «Ճգնաժամը ռուս-ամերիկյան հարաբերություններում» թեմայով:

«ԱԳՆ-ում մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտային իրադրություն ավարտվում Է բանակցություններով: Մեր քաղաքականությունն առաջ տանելու համար ներգործության այլ գործիքակազմ, բացի բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքորոշումները պաշտպանելուց եւ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր մշակելուց, մենք չունենք: Հանգուցային գործիքակազմը կապուղիներն են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ցանկանում եմ ձեզ հավաստել, որ նմանօրինակ կապուղիներ գոյություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով»,-ընդգծել Է դիվանագետը:

Նա հիշեցրել Է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն արդեն շփումների պատմական փորձ ունեն առճակատման պայմաններում, որն աշխատել Է սառը պատերազմի տարիներին:

«Մենք սկսել ենք տարբեր սոցիալ-քաղաքական համակարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքներից»,-հավելել Է Կոշելյովը: «Մենք պահպանում ենք այն բանի հույսը, որ նորմալ հարաբերություններին վերադարձը կկայանա: Անշուշտ, նման աշխատանքը պահանջում Է շարժում՝ երկու կողմից, բացառապես փոխադարձ հարգանքի եւ շահերի պահպանման սկզբունքների վրա… Ինչ Էլ որ տեղի ունենա, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, որոնց վրա Է դրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը զորակցելու հատուկ պատասխանատվությունը»,-ամփոփել Է դեպարտամենտի փոխղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան