Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին։ Հայտնի է, որ մասնավոր կլինիկա է ավերվել, վնասվել են հարակից շինությունները։
Առնվազն երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կան բժիշկներ։
Դեկտեմբերի 6-ին ևս ռուսական կողմը թիրախավորել էր Զապորոժիեն, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ, վիրավորվել՝ 26-ը: Վիրավորների թվում կան նաև երեխաներ:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը