Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին, էներգետիկ, տրանսպորտային և վառելիքային ենթակառուցվածքների օբյեկտներին՝ հայտնել է Դաշնության ռազմական գերատեսչությունը:

«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը խմբային հարված է հասցրել ցամաքային և օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով, հարվածային անօդաչու թռչող սարքերով ռազմական օդանավակայաններին, էներգետիկ, վառելիքի և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Հարվածները հասել են թիրախներին»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի ջրային տարածքում որսացվել և ոչնչացվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Related posts

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը