Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին

Ռուսական ուժերը շարունակում են հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին: Այս գիշեր թիրախում են եղել Կիևի մերձակայքում գտնվող Տրիպոլի ՋԷԿ-ը և Նալիվայկովի ենթակայանը, որը մայրաքաղաքը կապում է Ռովենի ԱԷԿ-ի հետ։

Հարվածների պատճառով տարածաշրջանում արտակարգ անջատումներ են կիրառվել։ Կիևի մի մասում կանգ է առել նաև էլեկտրատրանսպորտը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ն այս գիշեր գրեթե 500 հրթիռ և ԱԹՍ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ՀՕՊ-ը խոցել է դրանցից 460-ը: Հիմնական հարվածը հասցվել է մայրաքաղաք Կիևի մարզին։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը