Ռուսական ՀՕՊ-ն այս գիշեր որսացել և ոչնչացրել է 55 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 55 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Դրանցից 27-ը խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, ութը՝ Բրյանսկի, վեցը՝ Աստրախանի և Վորոնեժի մարզերում, հինգը՝ Վոլգոգրադի մարզի տարածքում, երկուսը՝ Կուրսկի և մեկը՝ Բելգորոդի մարզում։ Գիշերը Ռոսավիացիան թռիչքների համար փակել է Աստրախանի և Վոլգոգրադի, ինչպես նաև Կազանի օդանավակայանները։

Ռուսական կողմը հայտնել է նաև, որ ուկրաինական ուժերն անօդաչու սարքով հարված է հասցրել Չուվաշիայի նավթավերամշակման կայանին: Տարածաշրջանի ղեկավար Օլեգ Նիկոլաևի խոսքով՝ կայանին աննշան վնաս է հասցվել, նրա աշխատանքը դադարեցվել է, տուժածներ չկան:

Վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները պարբերաբար գրոհում են ռուսական նավթավերամշակման գործարանները։ Հարվածների հետևանքով դրանք մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնում են աշխատանքը, ինչը, հանգեցնում է վառելիքի դեֆիցիտի և գների բարձրացման:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները