Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմը պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին մայիսի 2-ի երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։ «Մենք միասնական ենք» բազմաֆունկցիոնալ հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտի դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով», – ասվում է տեղեկագրում։

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը