Ռումբ՝ Գյումրու տարածքային հարկային տեսչությունո՞ւմ. ԼՐԱՑՎԱԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Ահազանգողը հայտնաբերվել է։ Նա Գյումրու բնակիչ է, ով ոչ սթափ վիճակում հայտնել է, որ Հարկային տեսչության շենքն ու այլ շենքեր պայթեցնելու մտադրություն ունի։ Նա ձերբակալվել է։
***
Այսօր ահազանգ է ստացվել, որ Գյումրու տարածքային հարկային տեսչությունում ռումբ է տեղադրված: Ինչպես «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Իրենք արագ արձագանքել են ահազանգին, սահմանազատել են տվյալ տարածքը, տեղում աշխատանքներ են իրականացվում սակրավորների կողմից ռումբը հայտնաբերելու ուղղությամբ:Նշենք, որ Գյումրու տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է Գյումրի քաղաքի, Ամասիայի, Աշոցքի եւ Ախուրյանի տարածաշրջանների շուրջ 3800 գործող հարկ վճարողներին:

Related posts

Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար

Բնապահպանական մարտահրավերներ՝ հանուն կայուն ապագայի

Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան