Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը մերժվել է

Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի փաստաբանի բողոքն իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշման դեմ և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վարդանյանի ազատազրկման ժամկետը ևս 4 ամսով երկարացնելու մասին:

Ռուբեն Վարդանյանին, որը գտնվում է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, կեղծ մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը