«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Ադրբեջանից ավելի քան 47 տոննա լոլիկի և 14 տոննա ելակի ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորի» Դաղստանի վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։ Ըստ կազմակերպության՝ արգելանք է դրվել թարմ լոլիկի 3 խմբաքանակի՝ 47,2 տոննա և թարմ ելակի 1 խմբաքանակի՝ 14 տոննայի վրա։ Դրանք նախատեսված են եղել Ռուսաստանում հետագա վաճառքի համար: Ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրող երկիր:

Ապրանքների վերադարձի պատճառ է դարձել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են բուսասանիտարական վկայականներում չհավաստագրված ուղղումների փաստեր, ինչպես նաև նմուշների տեղեկատվության անհամապատասխանություն բուսասանիտարական հավաստագրերին:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել