Ռոսավիացիան երկարաձգել է թռիչքների սահմանափակումների ժամկետը Ռուսաստանի 11 օդանավակայաններում

Ռոսավիացիան նորից երկարացրել է թռիչքների սահմանափակումները Ռուսաստանի հարավի եւ կենտրոնի 11 օդանավակայաններում, դրանք գործելու են մինչեւ դեկտեմբերի 9-ը։ Այս մասին տեղեկացվել է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական մասերի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ. դեկտեմբերի 9-ը»,- նշվել է գործակալության հրապարակման մեջ։

Պարզաբանվել է, որ փետրվարի վերջից ժամանակավորապես սահմանափակվել են ավիաչվերթները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում։

Թռիչքների այս ռեժիմը քանիցս երկարացվել է, դրա չեղարկման ստույգ ժամկետների մասին տվյալներ առայժմ չկան։

Related posts

Որո՞նք են Թուրքիայի ամենաանվտանգ քաղաքները

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը