«Ռեալի» պաշտպան Միլիտաոն վիրահատվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն վերջերս ստացած խաչաձև կապանների վնասվածքի պառճառով ենթարկվել է վիրահատության մադրիդյան կլինիկաներից մեկում։

Ինչպես հաղորդում է Diario AS-ը, վիրահատությունը հաջող է անցել։ Միլիտաոյի խաղադաշտ վերադարձն այս մրցաշրջանում այդքան էլ իրատեսական չէ։

Նախնական գնահատականներով՝ բրազիլացին նախատեսում է խաղադաշտ վերադառնալ 2025/2026թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլում։

Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման (4:0) ժամանակ։ Ֆուտբոլիստը խաղադաշտը լքել էր հանդիպման 30-րդ րոպեին։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ բրազիլացին բաց կթողնի 8-9 ամիս։

Աղբյուր  ArmSport.am

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը