ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման կոչ արել:

«Ընդգծվել են հակամարտության դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լավրովը և Լը Դրիանը հատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը: Նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է ռուսական «Էնգելս» և «Դյագիլևո» օդանավակայանների վրա հարձակումների մասին