ՌԴ և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները

Կանադայի արտգործնախարարն Իսլանդիայի մայրաքաղաքում Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները:

Ըստ Կանադայի արտգործնախարարության հաղորդագրության՝ Մարկ Գարնոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նվազեցնել լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ արագացնելով ձերբակալված անձանց վերադարձը, աճյունների փոխանակումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, ականազերծման հարցում գործակցությունը: Գարնոն Սերգեյ Լավրովին հայտնել է, որ հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում