ՌԴ փոխարտգործնախարարն ապակառուցողական է որակել ԱՄՆ զինվորականներին Եվրոպա ուղարկելը

ԱՄՆ զինվորականների տեղափոխումը Եվրոպայում սրում է տարածաշրջանում ռազմական լարվածությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է Интерфакс-ը:

«Արդարացում չունեցող, ապակառուցողական քայլեր են, դրանք սրում են ռազմական լարվածությունը, նեղացնում քաղաքական լուծումներ գտնելու դաշտը»,- ասել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով՝ դա քայլ է «միայն հուրախություն Կիևի իշխանությունների, որոնք կշարունակեն անպատիժ սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունները»:

Պենտագոնը փետրվարի 2-ին հայտնել էր, որ լրացուցիչ զորամիավորումներ կտեղափոխի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա:

Related posts

ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին