ՌԴ ՊՆ պաշտոնյա է ձերբակալվել

Ռուսաստանի ՊՆ 4924-րդ ռազմական ներկայացուցչության պետ Իվան Պոպուլովսկին և նրա ենթակա Գրիգորի Զորինը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափի՝ 11 մլն ռուբլի կաշառք ստանալու կասկածանքով։

«Քննության ընթացքում երկուսն էլ ընդունել են իրենց մեղքը։ Ստուգվում է նրանց հանցակցությունը համանման այլ հանցագործություններին, այդ թվում՝ կապված պետական պաշտպանական պատվերի կարիքների համար հատկացված միջոցների հափշտակման հետ։ Հետաքննության շրջանակում կտրվի նաև կաշառատուների գործողությունների իրավական գնահատականը»,-հայտնել է ՌԴ ՔԿ-ն։

Related posts

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ովքե՞ր են ակտուալ պահում դարբնությունը

Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ