ՌԴ ՊՆ-ն հետաքննություն է անցկացնում Ստեփանակերտի բնակչի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների փաստի առիթով

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մասին տեղեկագրում հաստատել է 2022 թվականի նոյեմբերի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կրակոցները:

Դրանք ուղղված են եղել Ստեփանակերտի բնակիչ Կ.Մարտիրոսյանին (ծնված 1969 թ.), որն իր տրակտորով այդ պահին աշխատանքներ է կատարել Խրամորթ գյուղի վարչական շրջանում, այսպես կոչված, 100 հա հողամասում։

Ըստ ռուսական խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայության՝ հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ այդ փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։

Related posts

Սիսակ Գաբրիելյանն ընտրվել է ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Աշխատաշուկան՝ աղքատության նվազեցման առանցքում. Համաշխարհային բանկի նոր զեկույցը

Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու