ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի երկնքում 101 անօդաչու խոցելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դաշնության տարածքին:
Գերատեսչության տվյալով՝ 101 ԱԹՍ է ոչնչացվել: Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի մարզերը:
Անօդաչու սարքեր են հայտնաբերվել նաև Ղրիմի երկնքում: Խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:
ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են, ռուսական ուժերը հետ են մղում ուկրաինացի զինվորականների գործողությունները:
Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և բնակելի շինություններ:

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ