ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի ագրեսիան Փառուխի ուղղությամբ

ՌԴ ՊՆ-ն տարածած հաղորդագրության մեջ շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները.
«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել դիտակետ։ «Բայրաքթար» TB2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։
Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել»,- նշված է Դաշնության պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել