ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները

ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին է փոխանցել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները: Գերատեսչությունից նշել են, որ մասնագետները խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի նավիգացիոն համակարգի բլոկից հանել են թռիչքային առաջադրանքով տեղեկություն:

«Տվյալների վերծանումը ցույց է տվել, որ թիրախը եղել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի օբյեկտներից մեկը», – նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայություններում իր աղբյուրը, նշել էր, որ ՌԴ նախագահի վրա հարձակման փորձ չի եղել. Ուկրաինան փորձել է հարված հասցնել ռազմական օբյեկտին, որը գտնվում է նույն տարածաշրջանում, բայց ոչ ՌԴ նախագահի նստավայրի կողքին։

ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակման մասին տեղեկությունը հերքել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք