ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ:

«ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրումը ոչ միայն սկիզբ դրեց ձեր պետության գոյությանը, այլև դարձավ համաշխարհային պատմության կարևոր հանգրվան: Ռուսաստանն այն ժամանակ անվերապահորեն աջակցեց հյուսիսամերիկյան գաղութաբնակներին Բրիտանական տիրապետությունից ազատության համար պայքարում»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։

Պուտինը նշել է, որ անցած երկուսուկես դարի ընթացքում երկու երկրի միջև հարաբերություններում գրվել են բազմաթիվ փառահեղ էջեր։

«Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմում, միասին ազատեցինք մարդկությունը նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում։ Եվ այսօր Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություն, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար»,- նշել է Կրեմլի ղեկավարը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, իրավահավասար և փոխշահավետ կապերի հաստատումը բխում է ոչ միայն երկու ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության շահերից:

Related posts

Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին