ՌԴ-ն պատմության մեջ առաջին անգամ միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ. այն ընդդեմ Ուկրաինայի է

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ուկրաինայի: Այս մասին ասվում է գերատեսչության  տարածած հայտարարության մեջ, գրում է korrespondent.net-ը:

Բողոքը ներկայացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 33-րդ հոդվածի հիման վրա: Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին միջպետական բողոքն է, որը Ռուսաստանի իշխանությունները ներկայացրել են ՄԻԵԴ:

Բողոքում նշվում է, որ Դոնբասի երկնքում MH17 չվերթի կործանման պատասխանատվությունը կրում է Ուկրաինան, քանի որ երկիրը չի փակել պատերազմական գոտու օդային տարածքը:

Ռուսաստանը նաև Ուկրաինային մեղադրել է Դոնբասին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու, ռուսական բիզնեսի նկատմամբ խտրականության, սահմանին ռմբակոծությունների ժամանակ ռուսաստանցիների մահվան, մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի խախտման, ազգայնականներին թաքցնելու, դիվանագիտական առաքելությունների վրան հարձակումներ գործելու և օրենքի այլ խախտումներ թույլ տալու համար:

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ