ՌԴ-ն հետևում է Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի շփումներին, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով

ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի երկրների շփումները նրանց ինքնիշխան իրավունքն են. Ռուսաստանը հետևում է դրանց, բայց կողմնորոշվում է երկկողմ հարաբերություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Նրա խոսքով՝ Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը «տեսանելի են անզեն աչքով», և դրանք չեն ավելացնի տարածաշրջանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունը:

«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, բայց մտադիր ենք գլխավորապես կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ»,- հավելել է Պեսկովը:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան